Բլինկեն. ԱՄՆ-ն ափսոսում է հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար
ԱՄՆ իշխանությունները ափսոսում են հացահատիկի գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման համար և կոչ են անում բոլոր կողմերին աջակցել այս նախաձեռնության աշխատանքին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Ինչպես նշել է Բլինկենը, գործարքն արդեն «փոխադրել է 9 միլիոն տոննա պարենամթերք և իջեցրել գներն ամբողջ աշխարհում»: «Դա հաջողություն էր, այն պետք է շարունակվի»,- ասել է ԱՄՆ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ, իր կարծիքով, հացահատիկի արտահանման այս կարևոր ճանապարհը խաթարելու ցանկացած փորձ հայտարարություն է, որ ամբողջ աշխարհում մարդիկ ստիպված կլինեն ավելի շատ վճարել սննդի համար, սովամահ լինել:
Կարծիքներ