Իսրայելը հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի տարածքի մի մասի միացումը Ռուսաստանի Դաշնությանը

Իսրայելը հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների Ռուսաստանին միանալը։ Այս մասին ասվում է հրեական պետության արտաքին գործերի նախարարության ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Իսրայելը աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Մենք չենք ճանաչում Ռուսաստանի կողմից չորս շրջանների բռնակցումը։ Իսրայելը բազմիցս կրկնել է այդ հստակ դիրքորոշումը, այդ թվում՝ վերջին օրերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ