Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ

Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ

Կրեմլում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները, որոնք տեւել են 4,5 ժամ։

Այս մասին գրում է ria.ru-ն։

Հանդիպման ավարտին ՌԴ ղեկավարը դուրս է եկել փողոց՝ ճանապարհելու չին գործընկերոջը։ Նրանք կարճ խոսել են մեքենայի մոտ և միմյանց ձեռք սեղմել՝ ի նշան հրաժեշտի։

Նշենք, որ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին՝ դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել ընթրիքի ժամանակ։ Պետությունների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ուկրաինայում տիրող իրավիճակը և խնդրի կարգավորման համար Պեկինի առաջարկած ծրագիրը։

Վաղը Մոսկվայի ժամանակով 15:00-ին Կրեմլի Մեծ պալատում տեղի կունենա երկու երկրների ղեկավարների պաշտոնական հանդիպումը։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին միջազգային ուղևորությունն է վերընտրվելուց հետո և կտևի մարտի 20-ից 22-ը։

Սի Ցզինպինը, որպես պետության ղեկավար, 2013 թվականից ի վեր ութ անգամ այցելել է Ռուսաստան՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր։ Ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը տարբեր ձևաչափերով հանդիպել են ավելի քան 40 անգամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում