Ջարդեր ու բախումներ Փարիզում. բողոքի զանգվածային ցույց է սկսվել
Այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույց է սկսվել: Երթի մեկնարկից անմիջապես հետո արմատականները սկսել են ջարդեր ու բախումներ ոստիկանության հետ։
Այս մասին գրում է EADaily-ն:
Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ոստիկանների ուղղությամբ ճայթուկներ, ներկանյութեր ու շշեր են նետվել։ Բողոքի զանգվածային ցույցի մասնակիցները ջարդում են նաեւ բանկերի ու տարբեր խանութների ապակիները, կանգառներն ու հրկիզում աղբամանները։
Այս ամենը «ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների և հանուն սոցիալական արդարության» ազգային դրսևորման մի մասն է։ Մոտ 650 հազար ցուցարար է փողոցում:
Ինչպես հաղորդում է EADaily-ն, վերլուծաբանները կանխատեսել են, որ աշխատողների ավանդական մայիսմեկյան ցույցը կվերածվի Էմանուել Մակրոնի կառավարության վարած քաղաքականության դեմ գլոբալ բողոքի։
Կարծիքներ