Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զորավարժությունները մեկնարկել են նոյեմբերի 9-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 22-ը։ 

Զորավարժություններին մասնակցում են նաև Հունաստանի, Ալբանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հորդանանի և Կիպրոսի զինված ուժերը։ 

Զորավարժություններին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը։ 

Զորավարժությունների ընթացքում մասնակիցները մշակում են պաշտպանողական և հարձակվողական տակտիկական սցենարներ՝ ներառյալ մարտական հրաձգությունը։

Նպատակը մասնակից ուժերի միջև օպերատիվ պատրաստվածության, մարտունակության, օպերատիվ համատեղելիության և փոխըմբռնման մակարդակի բարձրացումն է։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում