Մակրոնը վաղը կմեկնի Լիբանան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, կմեկնի Լիբանան՝ իր աջակցությունը հայտնելու ողբերգական պայթյունի կապակցությամբ:
Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ Ֆրանսիայի ղեկավարը կհանդիպի Լիբանանի քաղաքական առաջնորդների հետ: Գրասենյակն այլ մանրամասներ չի հաղորդել:
Լիբանանը Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատն է եղել, և երկու երկրները սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են պահպանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Ֆրանսիան ռազմական ինքնաթիռներ, դաշտային հիվանդանոց և անձնակազմ կուղարկի Բեյրութ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած 2 հզոր պայթյունները առնվազն 100 զոհի, 4000-ից ավելի վիրավորի և մեծ ավերածությունների պատճառ են դարձել: 250 հազար մարդ մնացել է անօթևան:
Կարծիքներ