Ուկրաինայում ձերբակալվել է ազգությամբ վրացի «օրենքով գող»
Ուկրաինայում ձերբակալվել է ազդեցիկ վրացի «օրենքով գող» Լաշա Ջաչվլիանին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Լաշա Սֆան»: Այս մասին հայտնել է Новости-Грузия-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին:
Հաղորդվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Զանգվածային հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է նաև քրեական հեղինակություն Սերգեյ Օլեյնիկը, որը հայտնի է «Ումկա» անունով:
«Հանցավոր աշխարհի «վերևներում» գտնվող այդ անձինք հանցավոր խմբավորումներ էին ձևավորում և իրենց ներկայացուցիչների միջոցով նոր հանցագործություններ են հրահրել՝ հավելյալ սպառնալիքներ առաջացնելով երկրի քաղաքացիների անվտանգության համար»,- ասվում է ուկրաինական նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ