Հաճելի է դիտել այդ հավաքականի խաղը․ Բրեդ Փիթը՝ Ֆրանսիայի թիմի մասին
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ ֆուտբոլի սիրահար է։ Հոլիվուդյան աստղը կիսվել է նաև Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումից իր սպասելիքներով.
«Շատ կարևոր խաղ է լինելու: Հաճելի է Ֆրանսիայի հավաքականի խաղը: Ես հիասթափված եմ, որ Բենզեման չի մասնակցում ԱԱ-ին, նա լավագույնն է։
Բայց կան Մբապեն և Գրիզմանը, ովքեր ինձ նույնպես շատ են դուր գալիս։ Ֆուտբոլը բացահայտել եմ շատ տարիներ առաջ՝ արտասահմանյան առաջին ճամփորդությունների ժամանակ։
Սա իսկապես ամենահետաքրքիր և ամենաէմոցիոնալ մարզաձևն է աշխարհում: Երբ ես սկսում եմ դիետլ ԱԱ-ն, անհամբեր սպասում եմ եզրափակիչին»,- ասել է Փիթը:
Կարծիքներ