Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող իտալական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում

Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող իտալական ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում

Իտալիայից առաջին ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիային, շաբաթ օրը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանի ավիաբազայում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն։

«Սիրիայի համար եվրոպական մարդասիրական օգնություններով առաջին ինքնաթիռը ժամանել է Իտալիայից, շուտով վայրէջք կկատարի ևս մեկ իտալական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ», - ասել է նա:

«Մարդասիրական բեռը Սիրիա կհասցվի Լիբանանի Կարմիր Խաչի ընկերության շարասյունով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում