Հայրենիքը փրկված է. ԱԳՆ-ի թատերական ներկայացումն ավարտվեց

Հայրենիքը փրկված է. ԱԳՆ-ի թատերական ներկայացումն ավարտվեց

Այսօր առավոտից Արցախի փրկությունը Երևանի փողոցներում իրականացնող խմբակը որոշել էր փակել ԱԳՆ շենքի մուտքերը՝ թույլ չտալով ԱԳՆ-ի աշխատողներին մտնել շենք։ Այս ակցիային մասնակցել են ընդամենը 500 փրկիչներ, որի հաշվարկն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի կողմից՝ առկա ապացույցներով։ Այն, որ Հայրենիքի փրկիչների գլխավոր նպատակը շոու ու աղմուկ ապահովելն էր՝ դա հայտնի էր բոլորին։ Այս մասին գրում է MediaNews-ը։

Միակ նորությունն այն էր, որ դա այսօր ընդունեցին նաև Շարժման առաջնորդները, երբ Արցախիի դրոշներ փակցնելուց, պատուհաններին Արցախ գրելուց հետո հայտարարեցին, որ իրենք հասան իրենց նպատակին ու դադարեցնում են ԱԳՆ շենքի շրջափակումը։

Այսինքն, հերթական անգամ հասարակությունը համոզվեց, որ նրանց նպատակը թատերական ներկայացման նման ինչ-որ աղմուկ ստեղծելն է, իսկ Արցախի հարցը զուտ շահարկում է։ Չմոռանաք, որ նույն խմբակը օրեր առաջ մեկ այլ աղմկահարույց ներկայացում էր արել՝ տակդիրներ շաղ տալով ԱԺ մայթերին։

Դե ինչ, մեզ այլ բան չի մնում, քան հաստատելով կրկնել Իշխան Սաղաթելյանին, որ Շարժումն այսօր ևս հասավ իր նպատակին՝ ապահովելով անվճար թատերական ներկայացում հայ հայասարության և ԱԳՆ աշխատողների համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում