Ֆերնանդեսը կարող է կարիերան շարունակի Լիգա 1-ում

Ֆերնանդեսը  կարող է կարիերան շարունակի Լիգա 1-ում

«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է այս տրանսֆերի շնորհիվ մեծացնել մրցակցությունը թիմի կազմում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և շատ այլ թոփ ակումբներ։

Նշվում էր, որ «Բենֆիկան» պատրաստ է գալիք ամառ բաց թողնել իր խաղացողին 100 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆերնանդեսը ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի վերջին առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում