Իրանի հյուսիսում ուժգին երկրաշարժ է եղել. ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գորգան քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, խորությունը՝ 40 կիլոմետր ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Կարծիքներ