ԿԳՄՍ-ին խորհուրդ կտամ վերջապես հանդես գալ հայտարարությամբ. Բարսեղյան

ԿԳՄՍ-ին խորհուրդ կտամ վերջապես հանդես գալ հայտարարությամբ. Բարսեղյան

Մի քանի հոգի, շատ լավ իմանալով, որ երեկ երեխաներին բակ հանած ու Z շարած դպրոցը ՀՀ ԿԳՄՍ ենթակայության դպրոց չէ, այլ ՌԴ ենթակայության դպրոց է, որտեղ սովորում են հիմնականում ՌԴ քաղաքացիների երեխաներ, այդ թվում էթնիկ հայեր, չեն դադարում մատնացույց անել Գյումրին ու գյումրեցիներին, թե բա էս ինչ խայտառակություն է, ինչու տեր չեք լինում: Այս մասին ֆեյսբուքում գրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։

«Ուզում եմ հարցնել, ինչ կհրամայեք անել, գնալ մտնել ռուսական բազայի զինավա՞ն, քանդե՞լ էդ դպրոցը, թե՞ պատանդ վերցնել դպրոցի տնօրենին, թե՞ անեծքով բավարարվել ... Կրկնում եմ՝ խոսքս նրանց մասին, որ շատ լավ գիտեն, որ այդ դպրոցը ՀՀ ենթակայության դպրոց չէ, բազայի ենթակառուցվածքներից է, ու գյումրեցիք չեն մեղավոր, որ այստեղ բազա կա ու դպրոց կա ու Պերմյակով կար ու Ռազգիլդյայեւ կա: 
Դուռ դրեք վրեքդ: 

Իսկ ԿԳՄՍ-ին խորհուրդ կտամ վերջապես հանդես գալ հայտարարությամբ, բացատրել այս ամենը»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում