Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ընթացակարգը

Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ընթացակարգը

Կառավարությունը հաստատել է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում է նաև պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:

Պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը:

Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայությունները պատշաճ իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ հիմնավորման՝ այդ ծառայությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, որի ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով:

Արդյունքում՝ փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված` պետբյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ավելացնել նոր տնտեսագիտական հոդված` «Այլ նպաստներ բյուջեից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում