ԲԴԽ-ում ընդունել են զոհված զինծառայողների ծնողների՝ 30 հոգուց բաղկացած խմբին
Զոհված զինծառայողների ծնողներից 30 հոգի մտել են Բաձրագույն Դատական խորհրդի շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու համար։ Այս մասին գրում է Հայկական ժամանակ-ը։
Նշենք, որ նրանք այսօր ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։
Ի վերջո, փոխհամաձայնություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ ներկայացուցիչ մասնակցի հանդիպմանը, արդյունքում ձևավորվել է 30 հոգանոց խումբ:
Հանդիպումը ընթանում է առանց լրատվամիջոցների ներկայության:
Կարծիքներ