Լիբիայի արտգործնախարարին պաշտոնանկ են արել

Լիբիայի արտգործնախարարին պաշտոնանկ են արել

Լիբիայի նախագահական խորհուրդը պաշտոնանկ է արել երկրի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Նաջլու Մանգուշին՝ իր աշխատասենյակում խախտումներ հայտնաբերելու պատճառով։ Այս մասին հայտնում է լիբիական Libya Al Ahrar TV հեռուստաալիքը՝ հղում անելով խորհրդի որոշմանը։

«Տիկին Մանգուշի՝ որպես արտաքին գործերի նախարարի գործունեությունը կասեցված է հետաքննության արդյունքում՝ պետության արտաքին քաղաքականության մեջ նրա վարչական իրավախախտումների պատճառով»,- ասված է որոշման տեքստում։

Ինչպես նշում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Մանգուշը արտաքին ասպարեզում գործում է Լիբիայի պետության անունից անկախ և չի համաձայնեցնում իր գործողությունները խորհրդի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում