Քոչարյանականները խառնված են, մարդ են փնտրում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 9-ին Քոչարյանը պատրաստվում է հանրահավաք անել։ Եվ որքան էլ զավեշտալի թվա, քոչարյանականներն իրեն հանրահավաքի կոր էն ընտրել «ԴԻՄԱԴՐԻՐ», այն ինչ դեռևս ընտրություններից առաջ հայտարարում էին, որ մաշեցնելու են։
Այս մասին գրում է ArmeniaNews-ը։
Ըստ մեր հավաստի աղբյուրների քոչարյանականները այժմ խառնված են, մարդ են փնտրում, որպեսզի կարողանան լցնել Ազատության հրապարակը։ Քոքը մաշեցնելու կոչեր անող Քոչարյանի վարկանիշն ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի Է ընկել, և այժմ քոչարյանականները չեն կարողանում մարդ հավաքել նոյեմբերի 9-ի հանրահավաքի համար։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն քոչարյանականները զանգում են իրենց կողմնակիցներին, համոզում են գալ հանրահավաքի, սակայն քաղաքացիների մեծամասնության կողմից մերժում են ստանում, քանի որ քաղաքացիները Քոչարյանի հրավիրած հանրահավաքը համարում են աննպատակ ու անիմաստ և չեն ցանկանում դրա վրա ժամանակ վատնել։
Կարծիքներ