Մարսելի իշխանություններն արգելել են քաղաքի լողափերում ծխելը
Մարսելի իշխանություններն օգոստոսի 15-ից արգելել են քաղաքի լողափերում ծխելը: Այդ մասին հաղորդել է «ԵվրոՊուլս»-ը:
Պլանավորվում է, որ արգելքը կգործի առնվազն մինչեւ հոկտեմբերի 31-ը, բայց կարող է երկարացվել նաեւ ձմեռային ժամանակաշրջանում:
Այժմ Ֆրանսիայում անոմալ տապ է, որը վատ է ներգործում մարդկանց առողջության վրա: Եթե կիզիչ արեւին ավելացնենք նաեւ ծխախոտի ծուխը, ապա հանգիստը լողափում կարող է լուրջ բեռ դառնալ օրգանիզմի վրա, գտնում են պաշտոնյաները:
Նոր արգելքից կարող են շահել նաեւ ծովային կենդանիները: Ինչպես հայտարարել են Մարսելի քաղաքապետարանում, ջուրն ընկած ծխախոտի մնացորդը ծանր մետաղներով եւ վառելանյութերով վարակում է մինչեւ 500 լիտր ջուր:
Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքները, օրինակ՝ Նիսը եւ Փարիզը, արդեն արգելել են ծխել քաղաքի լողափերում: Մի քանի քաղաքներում, օրինակ՝ Ստրասբուրգում, արգելքը տարածվում է նաեւ հանգստի մյուս բաց գոտիների, մասնավորապես, զբոսայգիների ու պուրակների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ