Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների թեման

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների թեման

Հինգ տարվա ընթացքում առաջին երկկողմ գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների թեման և երկրի  զինվորականների վերապատրաստման ծրագիրը։

Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման նախօրեին, որը կկայանա այսօր:

Նշվում է, որ «Ռուսաստանը մեծ վտանգ է ներկայացնում եվրոպական և գլոբալ անվտանգության համար», որի լույսի ներքո երկու եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն ՆԱՏՕ-ի ամրապնդման և Ուկրաինային աջակցելու հնարավորությունները ինչպես մոտ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

«Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում վարչապետը և նախագահ Մակրոնը կպայմանավորվեն երկու երկրների զինված ուժերի ռազմական փոխգործունակության հետագա ընդլայնման և Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև արդյունաբերական համագործակցության ամրապնդման շուրջ: Սպասվում է, որ Ուկրաինային աջակցելու համար իր պայքարում, վարչապետն ու նախագահ Մակրոնը համաձայնության կգան»:

Գագաթնաժողովի օրակարգում կլինի էներգետիկ անվտանգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի քննարկում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում