Առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է. շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին լիգայի առաջնությունը

Առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է. շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին լիգայի առաջնությունը

Շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին լիգայի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ: Արդեն կայացել է 2 տուր: Միայն մեկ շախմատիստ ունի 100 տոկոսանոց արդյունք:

Երկու հաղթանակ է տարել և առայժմ 2 միավորով միանձնյա առաջատարը գյումրեցի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանն է: Եվս 3 շախմատիստներ 1,5-ական միավորով կիսում են 2-4 տեղերը:

Հատկանշական է, որ տղաների առաջնությունում գեղեցիկ սեռի մեկ ներկայացուցիչ՝ Աննա Սարգսյանը, երկու տուրից հետո վաստակել է 0.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում