Նյու Յորքում հազվագյուտ սպիտակ կենգուրու է լույս աշխարհ եկել
Նյու Յորքի կենդանաբանական այգում կարմիր կենգուրուի արտասովոր ձագ է լույս աշխարհ եկել՝ ապշեցնելով այգու աշխատակիցներին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, կենգուրուն ծնվել է լսնամաշկությամբ, ինչը բավականին հազվագյուտ երևույթ է, որի հետևանքով կենդանու մաշկը կամ մորթին մասնակիրոերն կորցնում է գունավորումը: Ի տարբերություն ալբինիզմի, լսնամաշկության դեպքում կենդանիները չեն կորցնում աչքերի գունավորումը:
Նշվում է, որ կենդանին լույս աշխարհ է եկել հինգ ամիս առաջ, սակայն մոր պարկից առաջին անգամ դուրս է եկել հունվարի 15-ին: Բոլոր կենգուրուները ծնվելուց հետո մի քանի ամիս մեծանում են մոր պարկում, այնուհետև կենդանուն դուրս են բերում առաջին բուժզննում անցկացնելու համար:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կոսմո անունը ստացած կենգուրուն միակն է իր տեսակի մեջ ողջ Հյուսիսային Ամերիկայում:
Կարծիքներ