Facebook-ը մեկնաբանել է Բայդենի խոսքերը՝ «մարդասպան սոց-ցանցերի» մասին
Facebook ընկերությունը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պնդմանը, թե սոց ցանցերը պատասխանատու են կորոնավիրուսից մահվան դեպքերի համար։ Այս մասին հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Դենի Լևերը։
Նրա խոսքով, այդպիսի հայտարարությունները հիմնավորված չեն։ Լևերն ասել է, որ ավելի քան 3,3 միլիոն ԱՄՆ քաղաքացի օգտագործել են Facebook-ի գործիքները, որ կարողանան փնտրել և գտնել վակցինացման մասին տեղեկություններ։ «Փաստերը խոսում են այն մասին, որ Facebook-ն օգնում է կյանքեր փրկել։ Վերջակետ»,- հայտարարել է Լևերը։
Ավելի վաղ Բայդենը պատմել է, որ սոցիալական ցանցերը, կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելով սպանում են մարդկանց։ Բայդենի խոսքով, համավարակը տարածվում է միայն չպատվաստվածների շրջանում։
Կարծիքներ