Կաննի կինոփառատոնում ընտրել են լավագույն դերասանին և դերասանուհուն

Կաննի կինոփառատոնում ընտրել են լավագույն դերասանին և դերասանուհուն

Կաննի 74-րդ կինոփառատոնում, նորվեգացի դերասանուհի Ռենատե Ռեյնսվեն շահել է լավագույն կին դերասան մրցանակը: Ռեյնսվեն մրցանակը շահել է «Աշխարհի ամենավատ մարդը» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատարման համար։ 

Լավագույն դերասան ճանաչվել է Կալեբ Լենդրի Ջոնսը, որը ստանձնել է ավստրալացի կինոռեժիսոր Ջասթին Կուրզելի հեղինակած «Նիտրամ» ֆիլմի գլխավոր հերոսի դերը։

Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 6-ին՝ Ֆրանսիայում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում