Հավատում եմ, որ հայրս կապաքինվի և կնշի իր 90–ամյակը․ Ֆիլիպ Կիրկորով
Ֆիլիպ Կիրկորովը լրատվամիջոցների հետ զրույցում հույս է հայտնել, որ հայրը կապաքինվի և հունիսի սկզբին կկարողանա նշել իր 90-ամյակը։ Այս մասին հայտնում է starhit.ru-ն։
«Հիմա իմ գլխավոր մտահոգությունը հայրիկիս առողջությունն ու կյանքն է։ Հավատում եմ, որ նա կապաքինվի և կզբաղեցնի ամենակարևոր տեղը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք իմ համերգին։ Աստված իմ, եթե ես կարողանայի ապրել մինչև 90 տարեկան, ես կլինեի ամենաերջանիկ մարդը»,- խոստովանել է 54-ամյա Կիրկորովը։
Նշենք, որ Կիրկորովի հայրը հիվանդացել է կորոնավիրուսով և այժմ բուժում է ստանում հիվանդանոցում։
Կարծիքներ