Փորձում են վարկաբեկել ԱԻՆ ղեկավար կազմին
Որոշ լրատվամիջոցներ ԱԻ նախարարին և ղեկավար կազմին ամեն գնով վարկաբեկելու պատվեր են ստացել: Այս մասին գրում է mediaroom.am-ը։
Սուրմալու առևտրի կենտրոնի ողբերգական դեպքերի ժամանակ բոլորս ականատես եղանք, թե ինչպիսի անմարդկային ջանքեր գործադրեց Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը։ Փրկարարները ահազանգից ուղիղ 7 րոպե անց արդեն տեղում էին և բարդ, ծխապատ տարածքում, հրդեհի գոտում, բառի ուղիղ իմաստով, նետվում էին կրակի ու փլատակների մեջ, որպեսզի դուրս բերեն ողջ մնացած քաղաքացիներին։ Առաջիկա ժամերին փրկարարներին հաջողվեց փրկել 10 քաղաքացու կյանք, իսկ 52 ժամում՝ մարել ահագնացող կրակը։ Երկու օրում փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին պայթյունից զոհված 16 քաղաքացիների մարմինները։ Ականատեսները պատմում են, որ պայթյունի առաջին իսկ րոպեներից աղետի վայրում է գտնվել նաև նախարար Փամբուխչյանը և ԱԻՆ ողջ ղեկավար կազմը։ Իսկ համացանցում առկա տեսագրությեւններն ու կադրերը փաստում են, որ նախարարը գիշեր ու զօր եղել է այնտեղ և անձամբ է համակարգել որոնողափրկարարական և շտաբի աշխատանքները։ Սակայն, ինչպես պարզվեց, ոչ բոլորին դուր եկավ ԱԻՆ֊ի կազմակերպվածությունը։ Տեսնելով ԱԻՆ֊ի և անձամբ նախարարի բարձր մակարդակի աշխատանքը՝ որոշ լրատվամիջոցներ, մեկը մյուսի հետևից, սկսեցին նախարարին և ղեկավար կազմին ամեն գնով վարկաբեկելու պատվերներ ստանալ։ Ակնհայտ է, որ այս արշավի հեղինակները հետապնդում են անձնական շահ, քանզի, երբևէ ԱԻՆ֊ը այսքան կազմակերպված և հագեցված չէր եղել։ Չնայած կամակերպված այս արշավին, ընդդիմադիր լրատվականներին այդպես էլ չի հաջողվի էժանագին ինտրիգներով հանրությանը մոլորեցնել։ Իսկ ԱԻՆ֊ը կշարունակի վայելել հանրության բարձր վստահությունը։
Կարծիքներ