Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Իրանի հետ համատեղ «Զագեզուրի միջանցք»-ի հիմքը դնելու մասին
Ադրբեջանի և Իրանի միջև «Փոխըմբռնման հուշագրի» համաձայն՝ հոկտեմբերի 6-ին օկուպացված Զանգիլանի շրջանի Աղբանդի հատվածում սկսվել են շինարարական աշխատանքները՝ տարածքում ճանապարհային կամուրջ, սահմանային և մաքսային ենթակառուցվածքի և բանկերի պաշտպանության միջոցառումների նախագծեր հիմնելու համար։
Այս մասին հայտարարում են ադրբեջանական լրատվմիջոցները՝ նշելով, որ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։
Նրանց ներկայացվել են նախագծերի մանրամասները՝ ներառյալ Արազ գետի վրա կամուրջը և երկաթուղային գիծ կառուցելու ծրագրերը:
Նշվել է, որ նոր օբյեկտները կնպաստեն տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մուտքի պարզեցմանը: Ավարտվելուց հետո անցակետը և կամուրջը կկարողանան սպասարկել օրական մինչև 1100 մեքենա:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը ժամանել է օկուացված Զանգիլանի շրջան այսօր, այնտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նախ իրանցի հյուրին տեղեկացվել է վերջերս շահագործման հանձնված Զանգիլանի միջազգային օդանավակայանի մասին, այնուհետ տեղի է ունեցել երկկողմանի հանդիպում։
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ այլ կերպ ասած, սա նույն «Զանգեզուրի միջանցքի» հիմքն է, որը պետք է անցներ Հայաստանի տարածքով, սակայն «Երևանը պարբերաբար խափանում էր»։ Ստացվում է՝ հիշյալ միջանցն անցնելու Իրանի տարածքով:
Կարծիքներ