ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ից գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը նոր հասցեում է գործելու։
«Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 11.04.2022 թ.-ից Ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնը գործելու է նոր հասցեում` ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի, 2/14 շենք (ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան վարչության շենքում)»,- նշված է ՃՈ հաղորդագրությունում:
Կարծիքներ