Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ նրա կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ Բոգոտայում Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում Պետրոն նշել է, որ եթե ​​Պաղեստինի ժողովուրդը կործանվի, կկորչի նաև ողջ մարդկությունը:

Նա հավելել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։

Կոլումբիայի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ դիվանագիտական անձնակազմը կվերադառնա հայրենիք՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Իսրայելում և Պաղեստինում Կոլումբիայի քաղաքացիները համապատասխան ծառայությունները կստանան Թել Ավիվում գտնվող հյուպատոսական բաժնից։

Իսրայելի իշխանությունները խստորեն դատապարտել են Կոլումբիայի նախագահի հայտարարությունները։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Գուստավո Պետրոյին անվանել է «հակասեմիտ», որը խոստացել է «պարգևատրել ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնարարներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում