Նեթանյահուի կուսակցությունը հաղթում է Իսրայելում կայացած ընտրություններում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 90% հաշվարկից հետո, սակայն հաշվարկից հետո կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական է 24-րդ գումարման ապագա Քնեսեթում (խորհրդարան) տեղի բաշխման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պետական Kan ռադիոյին:
«Ձայների 90% հաշվարկից հետո Նեթանյահուի աջակիցները ստանում են 59 տեղ, իսկ Նեթանյահուի ընդդիմադիր դաշինքը՝ 56»,-հայտնել է ռադիոկայանը:
Ըստ վերջինիս հաշվարկների՝ այս պահին Քնեսեթում 120 տեղերից 30-ը բաժին է ընկնում «Լիկուդ» կուսակցությանը, իսկ Լիկուդին, իսկ ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի «Յեշ Ատիդ» կուսակցությանը՝ 18 տեղ:
Նեթանյահուի հակառակորդների ճամբարը, բացի «Յեշ Ատիդ»-ից (18 տեղ), ըստ Kan-ի, կստանա եւս 32 տեղ ապագա Քնեսեթում: Դրանք Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության 6 տեղերն են, եւս 6 տեղ ստանում է վարչապետի նախկին համակուսակից Գիդեոն Սաարի «Նոր հույս» կուսակցությունը, 8 մանդատ ստանում է «Կախոլ Լավան»-ը գործող պաշտպանության նախարար Բենի Հանցի գլխավորությամբ, եւս 7 մանդատ՝ ձախակողմյան «Ավոդա» կուսակցությունը եւ եւս 5-ը «Մերեց»-ը: Բացի այդ, եւս 6 մանդատ է ստանում «Միավորված արաբական ցուցակ»-ը 5-ը «Ռաամ» դաշինքը: Kan-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները նշում են, որ կայունա կոալիցիայում նման բազմազան քաղաքական սպեկտրի միավորումը գրեթե անհնար է:
Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ երեքշաբթի կայացած ընտրություննեում քվեարկել է 4,42 մլն մարդ քվեարկելու իրավունք ունեցող 6,58 միլիոնից կամ 67,2%-ը:
Կարծիքներ