Բուլղարիայում բողոքի ցույցի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Սոֆիայի կենտրոնում
Բուլղարիայում հակակառավարական ցույցի մասնակիցները Սոֆիայի կենտրոնում արգելափակել են երկու գլխավոր մայրուղիների երթևեկությունը, հաղորդում է BNR ռադիոկայանը:
Նշվում է, որ ցուցարարները վրաններ են տեղադրել նախագահի նստավայրի մոտակայքում:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, ինչպես նաև գլխավոր դատախազ Իվան Գեշեվի հրաժարականը և մեքենայական քվեարկության ներդրում:
Նշվում է, որ ցուցարարները թողնում են անցնել միայն շտապօգնության մեքենաներին, ավտոբուսների և մասնավոր մեքենաների շարժը դադարեցված է: Հասարակական տրանսպորտի երթուղիները փոխվել են:
Բուլղարիայում հուլիսի 9-ից չեն դադարում երկրի նախագահ Ռումեն Ռադևի աջակցությանն ուղղված հակակառավարական ակցիաները: Բուլղարական լրատվամիջոցները որպես բողոքի ակցիաների պատճառ նշում են նախագահի անվտանգության և իրավական հարցերով խորհրդականների ձերբակալությունները: Խորհրդականները ձերբակալվել են պետական գաղտնիք բացահայտելու և անձնական շահերից ելնելով` ազդեցության չարաշահման համար:
Կարծիքներ