Թրամփն ասում է, որ եթե ինքը լիներ նախագահ, չէր թույլատրի Ուկրաինայում բախումներ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը մնար իշխանության ղեկին 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներով։ Այս կարծիքը նա հնչեցրել է՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Տեխասում իր կողմնակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքում։
Հանրապետականը սուր քննադատության է ենթարկել դեմոկրատ Ջո Բայդենի ԱՄՆ ներկայիս վարչակազմի վարած քաղաքականությունը։ Մասնավորապես, նա Բայդենին մեղադրել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհաջող դուրսբերման համար, ինչը նա անվանել է «ԱՄՆ-ի ամենամեծ նվաստացումը»։ «Եվ հիմա մենք պատերազմ ունենք Ուկրաինայում, որը կարող է հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլել»,- շարունակել է Թրամփը։
«Դա երբեք չէր լինի, նույնիսկ մեկ միլիոն տարի հետո, եթե ես մնայի նախագահ: Բացի այդ, նավթի գներն այնքան ցածր կլինեին, որ նրանք չէին կարողանա ֆինանսավորել պատերազմը, թեև դա չէր պահանջվի»:
Կարծիքներ