Շաբաթվա ընթացքում 61 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

Շաբաթվա ընթացքում 61 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 61 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ 

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 200 քմ, 200 քմ,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 700 քմ, 400 քմ, 

Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ,

Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, 300 քմ, 

Շենգավիթ վարչական շրջանում՝ 4․5 հա, 7000 քմ, 7000 քմ, 7000 քմ, 2000 քմ, 600 քմ, 400 քմ, 400 քմ, 300 քմ,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, 1000 քմ, 200 քմ, 

Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 200 քմ, 

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, 1000 քմ, 500 քմ,

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3 հա, 5000 քմ, 2500 քմ, 2000 քմ, 1200 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 4 հա, Բյուրական գյուղում՝ 1․5 հա, 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 2 հա, Մասիս քաղաքում՝ 5000 քմ, 500 քմ, 400 քմ, Աբովյան գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 18 հա, 2 հա, 1500 քմ, Պտղունք գյուղում՝ 1 հա, Մուսալեռ գյուղում՝ 1 հա, Արաքս գյուղում՝ 7000 քմ, Մերձավան գյուղում՝ 2500 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 300 քմ, 200 քմ,

Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 200 քմ, Կամարիս գյուղում՝ 3 հա, Քասախ գյուղում՝ 2 հա, Բալահովիտ գյուղում՝ 3000 քմ, Զորավան գյուղում՝ 400 քմ, 

Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ մոտ 5 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2500 քմ,

Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 60 հա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում