Տիգրան Հովսեփյանը՝ բռցքամարտի աշխարհի չեմպիոն
Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը (50 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դիմիտրի Յանկովին ու դարձավ աշխարհի չեմպիոն։
Աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկեց նաև Առնո Դարչինյանը։ 46 կգ քաշային կարգի եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մագոմեդովն էր, որին էլ շնորհվեց հաղթանակը։
Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի համար գոտեմարտում Հեղինե Պետրոսյանը (48 կգ) մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պայալ Պայալի հետ։ Հեղինե Պետրոսյանը պարտվեց վերջինիս՝ արժանանալով արծաթե մեդալի։
Կարծիքներ