Pfizer-ը և BioNTech-ը հայտարարում են իրենց պատվաստանյութի գրեթե 100% արդյունավետության մասին
Կորոնավիրուսի դեմ BioNTech- ի և Pfizer- ի կողմից մշակված պատվաստանյութի արդյունավետության մակարդակը կազմել է 95%: Այդ մասին հայտնում է CNBC- ն՝ հղում կատարելով թեստի տվյալների վերջնական վերլուծությանը:
Առկա տվյալների համաձայն՝ դեղամիջոցը լավ են տարել կամավորների բոլոր տարիքային խմբերը, այն 29 օր անց ապահովել է բարձր դիմադրողականություն։
Ըստ BioNTech-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ուգուր Շահինի՝ այժմ կազմակերպությունը պատրաստվում է պատվաստանյութերի հայտ ներկայացնել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս պատվաստանյութը մշակման ժամանակ օգտագործում է վիրուսային ՌՆԹ:
Կարծիքներ