Գյումրիում բացվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ
Գյումրիում բացվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ: Այս մասին տեղեկացնում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Գրասենյակի բացմանը ներկա են եղել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Գրասենյակը ղեկավարելու է Արմեն Հայրապետյանը:
Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է բոլորին գրասենյակի բացման առիթով, ապա կարևորել կառույցի գործունեությունը, տարբեր ոլորտներում համագործակցություններն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ի շահ քաղաքի:
Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Աուգուստո Ռոսենբրոկը ևս կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, խոսել համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին:
Կարծիքներ