Որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամի իր ալիքում գրել է. «Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառնալիքներ էին հնչեցնում իմ անձի, իմ անվտանգության վերաբերյալ, դեռ չեն հասկացել, որ դա իմ վրա չի ազդում ու չի ազդելու: Եթե ազդեր՝ ես հիմա ես չէի լինի, իսկ դուք ձեր ծակերում թաքնված չէիք լինի:
Ի դեպ, ասեմ, որ հակառակը՝ որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում, կարծես ազդակ լինի, որ հարվածս հասել է նպատակակետին և մրմուռը ձեզ հանգիստ չի տալիս:
Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոոր նոր եմ սկսում»:
Կարծիքներ