Տավուշի բժշկական կենտրոնում նորածին է մահացել
Հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցեել Տավուշի մարզում։
Ժամը 07։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Արմինե Է-ն տղա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմաբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ, որտեղ բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ արյունահոսությամբ տեղափոխված 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կարծիքներ