Երևանում հրդեհի հետևանքով հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի, մեկ անձ տեղափոխվել է ԲԿ

Երևանի հյուրանոցներից մեկի նկուղային հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման, փրկարարական ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Կարծիքներ