էս լարումների մեջ մարդիկ ապրելու անկյուններ պետք է գտնեն, որ էներգիա հավաքվի հետագա գործելու համար. Գեմաֆին Գասպարյան
Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ճիշտն ասած մտքիս կար այսօր գնալ Սարյան գինի խմելու, հետո մտածեցի, որ շատ աղմուկ կլինի ու շատ մարդ, հավեսս փախավ, վերջերս խուսափում են մարդաշատ վայրերից, անհարմար եմ զգում ու օտարված, մի քիչ էլ անպատեհ, բայց էդ իմ խնդիրն է, որոշեցինք «ընտանյոք» գնալ ուրբաթ երեկո-սուշի ուտելու, բայց հեչ համով չէր, տեղն էլ դուրներս չեկավ. ասածս այն է, որ էս լարումների մեջ մարդիկ ապրելու անկյուններ պետք է գտնեն, որ էներգիա հավաքվի հետագա գործելու համար, հիմա մի քանիսը «կեղծ բարեպաշտի» դիմակ հագած մարդկանց, որոնցից մի մասը պատերազմի մասնակցել ա, մի մասը լիքը գործ է արել կամավոր, մի մասը քունը կորցրել ա՝ ապրելու ու ժպտալու իրավունքն են խլում, հուսալու և մեկմեկու ամրացնելու ու էդ վիրավորանք ու լուտանք տեղացողների մեջ մարդիկ կան, որոնց օրերս Աբովյան քաղաքի կողքի ձկնանոցում եմ տեսել, Կասկադում երեկոյան (ի դեպ լրիվ իրենց գործն է), դե էնպես չի, որ շատ տեղեր եմ լինում վերջերս, թե չէ վստահաբար ուրիշ տեղերում էլ կհանդիպեի (նախընտրում եմ տանը լինել, էդ էլ իմ ընտրությունն է), երեսպաշտությունն ու հուռա պաթոսը զզվելի է, պատերազմի ժամանակ առաջնագծից խուսափող, ավելի կարևոր բանով եմ զբաղված ասող, օնլայն-հայրենասերների բանակային կարգադրիչներ՝ թարգեք:
Վաղն էլ հարսանիք եմ, առիթից օգտվեմ, ասեմ՝ երջանիկ լինեն բոլոր նորապսակները, խաղաղ և ուրախ օրերում շատանան, շատանան, շատանան, շատանան...
Կարծիքներ