Մակրոնը կոչ է արել շարունակել ճնշումը Լուկաշենկոյի վրա՝ սահմանին տիրող ճգնաժամի պատճառով

Մակրոնը կոչ է արել շարունակել ճնշումը Լուկաշենկոյի վրա՝ սահմանին տիրող ճգնաժամի պատճառով

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշումը շարունակելու անհրաժեշտության մասին՝ վերջ դնելու լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հոսքերի օգտագործմանը, Риа новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ելիսեյան պալատը։

Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ։ Կողմերը քննարկել են իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին։

Մակրոնը հաստատել է սահմանին գտնվողներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի քանի հազար միգրանտներ են կուտակվել Բելառուսի և Լեհաստանի սահմանին՝ ԵՄ երկրներ հասնելու հույսով։ Լեհաստանի իշխանությունները ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, ներգրավել են զինվորականների և խոչընդոտել անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու փորձերը՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամի մեջ։ Այս բոլոր մեղադրանքները Բելառուսը հերքում է՝ պնդելով, որ Լեհաստանը բռնի կերպով արտաքսում է միգրանտներին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Մինսկն այլևս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ։ Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են Լիտվայի , Լեհաստանի և Լատվիայի կողմից միգրանտներին բելառուսական տարածք բռնի արտաքսելու մասին ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում