ԱՀԿ-ն գնահատել է պատվաստման անձնագրեր մտցնելու ԵՄ ծրագրերը

ԱՀԿ-ն գնահատել է պատվաստման անձնագրեր մտցնելու ԵՄ ծրագրերը

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ պատվաստման անձնագրեր մտցնելու ԵՄ ծրագրերը լուրջ մտավախություն են առաջացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է միավորենք գիտությունն ու քաղաքական իրողությունները: Մենք որպես կազմակերպություն աշխատում ենք՝ հիմք ընդունելով գիտությունը: Մենք հասկանում ենք, որ կառավարությունը բախվում է քաղաքական իրողության հետ: Այնուամենայնիվ, կան լուրջ մտավախություններ: Մենք չգիտենք՝ որքան երկար կպահպանվի պատվաստումից հետո իմունիտետը: Պատվաստումը կանխում է ծանր ընթացքը, սակայն ոչ այլ մարդկանց վարակումը»,-ասե է Կլյուգեն Welt-ին տված հարցազրույցում:

Բացի այդ, պատվաստման անձնագիրը խորացնում է անհավասարությունը՝ կարծում է Կլյուգեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում