Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի՝ Twitter-ում արված հայտարարությանը։  

Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ժամանակներս կարող են սաստկանալ։ Այդ կապակցությամբ «Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել բանակցային գործընթացի բացման համար բոլոր ուղղություններով ՝ կրակի դադարեցումից մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում