Էստոնիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը նշել է, որ չնայած աննախադեպ չափի պատժամիջոցներին Ռուսաստանի Դաշնությունը լիովին մեկուսացված չի լինի աշխարհից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Newsweek ամսագրին տված հարցազրույցում նրա հայտարարությանը։
Նա պարզաբանել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացված լինի արևմտյան երկրներից, ապա Ռուսաստանի իշխանությունները դեռ կապեր կունենան Չինաստանի և այլոց հետ։
«Իհարկե, մենք չենք կարողանա լիովին մեկուսացնել Ռուսաստանը։ <...> Մենք պետք է ուղիներ փնտրենք Ռուսաստանի հետ այլ ձևերով շփվելու և Ռուսաստանի հետ որոշակի բիզնես անելու համար: Բայց այն ժամանակ է պահանջում, և դա կարող է տևել նույնիսկ տասնամյակներ»,- ասել է Կարիսը:
Կարծիքներ