Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցում է տեսակապով:

Վարչապետի որոշմամբ՝ նիստին մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում