Սոչիում լիճ է անհետացել

Սոչիում լիճ է անհետացել

Սոչիի Կովկասյան արգելոցի աշխատակիցները հայտնաբերել են Մալոյե լճի անհետացումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Լճակի հայելին գործնականում անհետացել է, իսկ ջրամբարի մեծ մասը ներկա պահին զբաղեցնում է ցեխի և քարերի խառնուրդը:

Գիտնականները պնդում են, որ նման փոփոխությունների պատճառը բնության մեջ տեղի ունեցող բնական երևություներն են:

Նշվում է, որ Մալոյե լիճը ձևավորվել էր ձնահյուսերի մշտական անկման և հալոցքի արդյունքում: Լիճը բնականորեն խորանում էր: Եվ այժմ մենք ականատեսն ենք լինում երկրաբանական իրադարձության, այստեղ ոչ մի անբնական երևույթ չկա, սա բնական երևույթների սովորական ընթացքն է»,- պարզաբանել է արգելոցի գիտական գծով տնօրեն Նիկոլայ Եսկինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում