Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում հրաժարվել է նախախաղային մարզումից
Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը վաղը կայանալիք Հայաստանի հետ խաղից առաջ չի անցկացրել լիարժեք պարապմունք:
Ինչպես հայտնում են իսլանդական լրատվամիջոցները, թիմի գլխավոր մարզիչ Արնար Պոր Վիդարսոնը փոխել է թիմի նախապատրաստական պլանը:
«Մենք երեկ մարզում էինք անցկացրել Գերմանիայում: Հետո երկար ճանապարհ անցանք Հայաստան հասնելու համար: Սակայն ամենաբարդը ժամային գոտու փոփոխությունն է: Խաղացողների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք հետաձգել այսօրվա մարզումը, որպեսզի նրանք հանգստանան և վերականգնեն ուժերը», - ասել է գլխավոր մարզիչը:
Իսլանդիայի հավաքականի նախապատրաստական պլանի փոփոխությունը հավանաբար կապված է Երևանում հաստատված ձմառային եղանակի ու «Հանրապետական» մարզադաշտի ձնածածկ խոտածածկի հետ: Իսլանդացի ֆուտբոլիստները միայն թեթևակի վազել են՝ անգամ չմոտենալով հատուկ տրամադրված ֆուտբոլի նարնջագույն գնդակներին:
Կարծիքներ