Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով Բայդենի երդմնակալությանը
Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը, Սպիտակ տունը լքելուց առաջ, հրաժեշտի ելույթ է ունեցել, իսկ հեռացող նախագահի պատվին համազարկ է հնչեցվել հրետանուց: ԱՄՆ գործող նախագահը Ֆլորիդա է ուղևորվել նախագահին պատկանող ինքնաթիռով, որից օգտվում է վերջին անգամ:
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը պաշտոնական լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո:
Կարծիքներ