Սինգապուրում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը

Սինգապուրում գրանցվել է «Օմիկրոն» շտամով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը

Սինգապուրում գրանցվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակված մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Straits Times-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ 92-ամյա մի կին մահացել է «Օմիկրոնից» առաջացած բարդություններից: Նա պատվաստված չի եղել և վարակվել է ընտանիքի անդամից:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 307 813 մարդ, մահացել՝ 846 վարակակիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում