Պուտինի փոխանցմամբ, ղարաբաղյան պատերազմում զոհվել է ավելի քան 4 հազար մարդ

Պուտինի փոխանցմամբ, ղարաբաղյան պատերազմում զոհվել է ավելի քան 4 հազար մարդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Նովո Օգարևեում տեսակապի միջոցով քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդաասիրական իրավիճակը:

Պուտինի փոխանցմամբ, պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 4 հազար և վիրավորվել է ավելի քան 8 հազար մարդ: Պուտինը նշել է, որ կան տասնյակ հազարավոր փախստականներ, տուժել է ենթակառուցվածքը:

Պուտինի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչները լրացուցիչ օգնության կարիք ունեն: Վլադիմիր Պուտինը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում այլևս չի գործածվի «հակամարտություն» եզրույթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում