Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայնտեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: 

Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները: Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում